Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հնարավոր է ինձ առևանգեն. Վիկտոր Յանուկովիչ

Հնարավոր է ինձ առևանգեն. Վիկտոր Յանուկովիչ
06.02.2019 | 18:41

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ հնարավոր է առևանգեն իրեն: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը:

«Հնարավոր է ոչ միայն ինձ, այլ նաև ուկրաինական այլ քաղաքական գործիչների առևանգեն: Տեղյակ եք, որ առևանգման մտադրության մասին հայտարարել էր Զապորոժյեի մարզի թեկնածուներից մեկը, որի կոչին հետևել են որոշ ռադիկալներ ու աջակցություն հայտնել գաղափարին»,- ասել է Յանուկովիչը:

Հիշեցնենք, որ մոտ տասն օր առաջ Կիևի դատարանը հրապարակել էր Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դատավճիռը, որտեղ ասվում էր, թե դատարանը բավարար է համարում պետական դավաճանության ու իր երկրի դեմ ագրեսիային աջակցելու մեղադրանքով ներկայացված ապացույցները:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ