Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Սարիի հնարավոր փոխարինողները

Սարիի հնարավոր փոխարինողները
07.06.2019 | 01:38

Անգլիական The Guardian-ը հաղորդում է, որ «Չելսիից» Մաուրիցիո Սարիի հեռանալուց հետո լոնդոնյան ակումբի ղեկավարության ուշադրության կենտրոնում են հայտնվել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «Պարի Սեն Ժերմենի» նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը, «Վուլվերհեմպտոնը» գլխավորող Նունու Էսպիրիտու Սանտուն, «ՈՒոթֆորդից»՝ Խավի Գարսիան, «Դերբի Քաունթիից»՝ Ֆրենկ Լեմպարդը և Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի օգնական Սթիվ Հոլանդը:


Միանշանակ է, որ Սարիի հնարավոր փոխարինողի համար ակումբում դժվար կլինի, որովհետև այստեղ գործում են խիստ չափանիշներ, մարզիչների առջև դրվում են առավելագույն պահանջներ, թիմի սեփականատեր Ռոման Աբրամովիչն էլ հայտնի է իր քմահաճ վերաբերմունքով։ Հիշեցնենք, որ 2018-ին «Չելսի» տեղափոխված իտալացի մասնագետը, որը նոր մրցաշրջանում գլխավորելու է թուրինյան «Յուվենտուսը», ներքին առաջնությունում թիմին բերեց բրոնզե հանգրվանի, իսկ եվրոպական ակումբային ֆուտբոլի թիվ երկու խաղարկությունում՝ Եվրոպայի լիգայում, չեմպիոնական տիտղոսի։ Հիշեցնենք, որ այստեղ «ազնվականները» ջախջախիչ պարտության մատնեցին Լոնդոնի «Արսենալին»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ