Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Քիչ է Բեյլի տեղափոխության հավանականությունը»

«Քիչ է Բեյլի տեղափոխության հավանականությունը»
01.08.2019 | 12:29

«Չինաստան «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի տեղափոխվելն ակնհայտորեն ձգձգվում է ու ավելի շատ մոտ է չկայանալուն,- հաղորդում է Sky Sports-ի լրագրող Կավեհ Սոլհեկոլը:- «Ռեալը» փորձում էր ու դեռևս փորձում է տարբերակներ գտնել՝ կապված նրա տրանսֆերի հետ, բայց ֆուտբոլիստը մտադիր է հեռանալու ակումբից միայն պայմանագրի ավարտից հետո, որի վերջանալուն դեռ 3 տարի կա: Marca-ն հաղորդել էր Բեյլի՝ Չինաստանի առաջնություն տեղափոխվելու մասին, սակայն մենք չենք կարող հաստատել այդ տեղեկությունը: Բեյլի խորհրդականների կարծիքով՝ Չինաստանի առաջնության մակարդակը չի համապատասխանում ֆուտբոլիստի պոտենցիալին: Բացի այդ, օրակարգում են խաղադաշտերի մակարդակն ու օդի աղտոտվածությունը: Այս գործոնները նկատի ունենալով՝ նրան խորհուրդ են տվել սպասել ավելի լավ առաջարկների եվրոպական թոփ-ակումբներից, ինչպիսիք ՊՍԺ-ն ու «Բավարիան» են: Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է չորեքշաբթի օրը, դրա համար էլ քիչ է Բեյլի տեղափոխության հավանականությունը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 9893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ