Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Լուսահոգի տատիկը ամբողջ ընտանիքին «ստիպել է» նիհարել

Լուսահոգի տատիկը ամբողջ ընտանիքին «ստիպել է» նիհարել
24.10.2019 | 22:19

Բրիտանական Մանչեսթր քաղաքի ընտանիքներից մեկի անդամները տատիկի մահվանից հետո կտրուկ փոխել են իրենց կենսաձևը։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

Ընտանիքի տատիկը դիաբետից է մահացել, ինչն էլ պատճառ է դարձել, որ նրա 51-ամյա դուստրը վերանայի առօրյան ու սկսի մարզասրահ այցելել:

«Տիկնոջ գաղափարը ողջունել են նրա 56-ամյա ամուսինն ու երկու որդիները։ Ընդամենը կես տարում առողջ սննդակարգի ու մարզասրահ ացելելու շնորհիվ նրանք անճանաչելիորեն փոխվելեն: Ընտանիքի մայրը 22 կգ է նիհարել, հայրը՝ մոտ 13, որդիներն էլ մկանային զանգված են ավելացրել»,- գրում է պարբերականը։

Դիտվել է՝ 2890

Մեկնաբանություններ