Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
13.12.2019 | 00:11

...թե Քո­չա­րյա­նի գոր­ծով վե­րաքն­նի­չի դա­տա­վոր Մխի­թար Պա­պո­յա­նի ին­քա­բա­ցար­կը բա­վա­կա­նին եր­կար պատ­մու­թյան ար­դյունք է: Իշ­խա­նու­թյան սա­տե­լիտ­նե­րը տո­տալ-հո­գե­բա­նա­կան ճն­շում են գոր­ծադ­րել վեր­ջինս վրա, ո­րով­հետև թե դա­տա­կան, թե փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կում միան­շա­նակ է ե­ղել հա­մոզ­մուն­քը, որ Պա­պո­յանն ան­պայ­ման փո­խե­լու է Քո­չա­րյա­նի խա­փան­ման մի­ջո­ցը, ո­րով­հետև բա­ցար­ձա­կա­պես «վնգս­տա­ցող­նե­րի» դա­սից չէ, խո­ցե­լի չէ, ա­զատ մտա­ծո­ղու­թյան կրող է:

Ճն­շում­նե­րի ար­դյուն­քում Պա­պո­յա­նը փակ զրույց է ու­նե­ցել «համ­քա­րու­թյան» իր պես մտա­ծող դա­տա­վոր­նե­րի հետ (չենք տա­լիս նրանց ա­նուն­նե­րը, որ­պես­զի չվ­նա­սենք). թե տղերք, ե­թե ես ո­րո­շու­մը կա­յաց­նեմ, դուք պատ­րա՞ստ եք «ու­դարն» ինձ հետ պա­հե­լու, ո­րով­հետև էս դեպ­քում միայն ինձ չեն խփե­լու, շա­րու­նա­կու­թյու­նում` մնա­ցած նոր­մալ դա­տա­վոր­նե­րին էլ են խփե­լու: Ինչ ո­րո­շում է կա­յաց­րել «համ­քա­րու­թյու­նը», ակն­հայտ դար­ձավ դա­տա­վա­րու­թյան և ինք­նա­բա­ցար­կի ըն­թաց­քից:

Դիտվել է՝ 22381

Մեկնաբանություններ