Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Այս­պես էլ ապ­րում ենք

Այս­պես էլ ապ­րում ենք
10.01.2020 | 00:37
Ան­ցած տար­վա դեկ­տեմ­բե­րի 3-ից ա­հա­զան­գում ենք, որ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նում աշ­խա­տան­քա­յին ան­նոր­մալ պայ­ման­ներ են, սն­դի­կի սյու­նը կոնկ­րետ մեր աշ­խա­տա­սե­նյա­կում չի բարձ­րա­նում +14, +15-ից, աշ­խա­տա­կից­նե­րը ցր­տին դի­մադ­րում են վե­րար­կու­ներն ու գլ­խարկ­նե­րը չհա­նե­լով: Կենտ­րո­նում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին անդ­րա­դար­ձել է նաև հան­րա­պե­տա­կան մա­մու­լը, բայց թե ա­մեն ինչ ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի է:
Սա­կայն ե­րեկ տե­ղի ու­նե­ցավ դա­րա­կազ­միկ ի­րո­ղու­թյուն: Ար­դեն ե­րեք տա­րի տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րի կար­գա­վի­ճա­կով գոր­ծող Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը բազ­մա­թիվ ա­հա­զան­գե­րից հե­տո վեր­ջա­պես հրա­վի­րեց կո­լեկ­տի­վի ժո­ղով՝ ի թիվս անձ­նա­կան բնույ­թի խնդ­րի շո­շա­փե­լով աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում առ­կա ջեր­մաս­տի­ճա­նի հար­ցը:
Եվ, ի՞նչ եք կար­ծում, հար­ցի լուծ­ման ի՞նչ տար­բե­րակ հու­շած լի­նի:
Ըն­դա­մե­նը մխի­թա­րեց, որ ա­ռանձ­նա­պես դժ­գո­հե­լու բան չու­նենք, քա­նի որ այս տա­րի Հա­յաս­տա­նում տաք ձմեռ է:
Ա­հա այս­պի­սի փայ­լուն տրա­մա­բա­նու­թյուն, կա­ռա­վար­ման այ­սօ­րի­նակ մե­թո­դա­բա­նու­թյուն:
Այս­պես էլ ապ­րում ենք:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Հ.Գ. Այս պա­հի դրու­թյամբ (ժա­մը 10:00-ն է) աշ­խա­տա­սե­նյա­կում +11 է ու դա չնա­յած նրան, որ ա­ռա­վոտ­վա ու­թից միաց­ված են եր­կու տա­քա­ցու­ցիչ­նե­րը:
Դիտվել է՝ 2902

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ