Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Խորհրդարանն այսուհետ կկարողանա չեղարկել հանրաքվեն

Խորհրդարանն այսուհետ կկարողանա չեղարկել հանրաքվեն
03.06.2020 | 14:32

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ 82 կողմ, 17 դեմ ձայներով խորհրդարանն ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Դեմ քվեարկեց ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն չքվեարկեց։


Նախագծում ավելացվել է դրույթ, թե որ դեպքում հանրաքվեն չի կարող անցկացվել։
Ներմուծվում է խորհրդարանի կողմից արդեն նշանակված հանրաքվեի մասին որոշումը չեղարկելու ինստիտուտ, հետևաբար, եթե մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտը խորհրդարանը որոշում կայացնի հանրաքվեի չեղարկման մասին, չի կայանա։ Նախագիծը կարող է կիրառվել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասով, որը հետաձգվել էր արտակարգ դրություն հաստատելուց հետո։


Ավելի վաղ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ նախագծի տրամաբանությունից ելնելով՝ համավարակով պայմանավորված հնարավոր չէ անցկացնել հանրաքվե, քանի որ դա կարող է վտանգել քաղաքացիների կյանքը:

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ