«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի

Չինաստանը դեպի Լուսին լուսնագնաց կուղակի
21.09.2020 | 11:05

«Լուսին «մեկնող» հատուկ սարքը Լուսնի մակերեսից փորձանմուշներ կհավաքի, թռիչք կիրականացնի, կմիանա Լուսնի ուղեծրին, ապա մեծ արագությամբ կմտնի Երկրի մթնոլորտ»,- այս մասին գրում է Корреспондент լրատվականը՝ հղում անելով չինական այն ընկերության աղբյուրին, որ պատրաստվում է դեպի Լուսին լուսնագնաց ուղարկել:
Ըստ լրատվականի՝ նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրված ժամանակացույցի: «Լուսնագնացը փափուկ վայրէջք կկատարի մեր մոլորակի արբանյակի վրա ու փորձանմուշներ կբերի Երկիր: Ծրագիրը բաղկացած է 3 փուլից՝ ուղեծիր դուրս գալը, վայրէջքը Լուսնի վրա և վերադարձը Երկիր»,- նշում է կայքը:

Դիտվել է՝ 12636

Մեկնաբանություններ