Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ասում են...

Ասում են...
23.10.2020 | 00:33

...թե Ար­ցա­խի ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման հար­ցը տևա­կան ժա­մա­նակ դր­ված է իշ­խա­նու­թյան սե­ղա­նին, բայց դեռևս այն պաշ­տո­նա­կան տեսք չի ստա­նում այն պատ­ճա­ռով, որ դեռևս կո­րած չեն հա­մա­րում միջ­նորդ եր­կր­նե­րի կող­մից հրա­դա­դա­րի հաս­տատ­ման և բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց սկ­սե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը։

Ա­սում են նաև, թե այս հար­ցում իշ­խա­նու­թյան ներ­սում էլ կար­ծիք­նե­րը կիս­վում են. ո­մանք կար­ծում են, թե ճա­նա­չումն այլևս չի կա­րող վնա­սել գո­յու­թյուն չու­նե­ցող բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցին, ա­ռա­վել ևս, որ այս պա­տե­րազ­մը սր­բագ­րում է նախ­կին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, մյուս­ներն էլ հա­մոզ­ված են, թե ճա­նա­չու­մը ո­չինչ չի տա, քա­նի որ հա­զիվ թե այլ եր­կր­ներ միա­նան դրան և բե­կում լի­նի գոր­ծըն­թա­ցում։

Դիտվել է՝ 36093

Մեկնաբանություններ