Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Գերմանիան մերժել է Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ Հունաստանի պահանջը

Գերմանիան մերժել է Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ Հունաստանի պահանջը
23.10.2020 | 14:58

Գերմանիան մերժել է Հունաստանի պահանջը՝ դադարեցնել Թուրքիային ռազմական տեխնիկայի վաճառքը՝ հաշվի առնելով տարածաշրջանում Անկարայի ագրեսիվ քաղաքականությունը: Հունական City Times-ի փոխանցմամբ, Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թուրքիային զենք վաճառելու լիցենզիաները տրամադրվել են «արտաքին անվտանգության քաղաքականության պրիզմայով մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»:

Դիտվել է՝ 1998

Մեկնաբանություններ