Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Անգրագետ Պողոսն ո՞ւմ հավատա՝ Թունյանի՞ն, թե՞ Ռուբինյանին

Անգրագետ Պողոսն ո՞ւմ հավատա՝ Թունյանի՞ն, թե՞ Ռուբինյանին
27.11.2020 | 18:59

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ՝ նոյեմբերի 26-ին, լրագրողներին ասում էր, թե կառավարությունն այնպիսի «դարակազմիկ» սխալներ դեռ թույլ չի տվել, որոնք կարող են պատճառ լինել իշխանության հրաժարականի համար: Կառավարության մի շարք օղակներ, հաստատում էր, վատ են աշխատել, թերացել են, դրա համար էլ իշխանությունն այժմ գնում է այդ օղակների «թարմացման» ճանապարհով: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեզ՝ լրագրողներիս, հորդորում էր՝ չքննադատել, օգնել, որ «երկիրը երկիր» դառնա: Հիմա մեղավորներ եկեք չփնտրենք, ասում էր, ազգովին կպչենք, գործ անենք: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնանոլվ Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված պատմությանը (հանքի մի մասը մնացել է ադրբեջանական վերահսկողությա ներքո), բացատրում է՝ կոմպետենտ գերատեսչությունները թերացել են, մարդկանց ճիշտ կամ ամբողջական տեղեկատվություն չեն տվել: Սոթքի՝ կոնկրետ այս դեպքին առնչվող հարցի մասով հիմնական երեք գերատեսչություն կա՝ պաշտպանության, էկոնոմիկայի ու արտակարգ իրավիճակների նախարարությունները: Այս երեք նախարրություններն էլ նոր ղեկավարներ ունեն: Ու ինչ է ստացվում՝ ըստ Բաբկեն Թունյանի՝ կառավարությունը բարեփոխումների մեջ է, թարմացվում է՝ բացառելու համար թերի աշխատանքը, բայց ըստ Ռուբինյանի՝ գերատեսչությունները նորից թերացել են: Հիմա հարց՝ այս ամենից հետո ինչ մտածի Թունյանի հարևան «անգրագետ Պողոսը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 9701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ