Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արգիշտի Մեխակյանը մանդատը վայր է դնում

Արգիշտի Մեխակյանը մանդատը վայր է դնում
04.12.2020 | 15:22

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը։ Ֆեյսբուքում նա նշել է, որ ատեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար իր պատգամավորական մանդատի ռեսուրսը գնահատում է ոչ բավարար։

«Սիրելի հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ իմ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես չեմ կարող հաշտվել այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել», - գրել է իշխանական պատգամավորը։ Մեխակյանը տեղեկացրել է, որ աշխատանքային գործունեությունը կշարունակի իր հարազատ մարզում` Արմավիրում, որպես փոխմարզպետ։

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ