Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը

Նոր քաղաքական ուժ. ո՞վ է Հայաստանում նոր կուսակցություն հիմնող ազդեցիկ անձը
05.12.2020 | 15:17

«Փաստը» գրել է. «Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, հասարակության ու քաղաքական ուժերի միջև հսկայական վակուումի պայմաններում նոր դերակատարներ են ի հայտ գալիս: Շուտով քաղաքական դաշտում իր գործունեությունն է սկսելու նոր քաղաքական միավոր, որի ստեղծման շուրջ արդեն իսկ լուրջ կազմակերպչական աշխատանքներ են կատարվել. ձևավորվել է նոր, դաշտում գործող քաղաքական ուժերի հետ կապ չունեցող թիմ:


Կուսակցության նախաձեռնողը արտերկրում կայացած և խոշոր միջազգային քաղաքական - տնտեսական կապեր ունեցող գործիչ է՝ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ IT ոլորտում հաջողված նախագծերի հեղինակ Արտակ Թովմասյանը, որ վերջին տարիներին Հայաստանում ամենախոշոր ներդրումներ ներգրաված և բազմաթիվ բարեգործական ծրագրեր իրականացրած անձանցից է:


Մեր տեղեկություններով, Թովմասյանն այս պահին ակտիվ հանդիպումների մեջ է արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: «Փաստի» աղբյուրի փոխանցմամբ, փորձ է արվում Հայաստանի հասարակական, քաղաքական դաշտի հեղինակավոր անձանց, ինչպես նաև «դրսում» լուրջ հաջողության հասած հայերի միավորմամբ նոր քաղաքական ուժ ստեղծել և լուրջ դերակատարություն ստանձնել Հայաստանում: Կուսակցության ստեղծման մասին կհայտարարվի մոտ օրերս»:

Դիտվել է՝ 4956

Մեկնաբանություններ