Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Վաշինգտոնը Մոսկվային և Անկարային կոչ է արել անհապաղ դուրս հանել զորքերը Լիբիայից

Վաշինգտոնը Մոսկվային և Անկարային կոչ է արել անհապաղ դուրս հանել զորքերը Լիբիայից
29.01.2021 | 13:22

Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Անկարային անհապաղ դուրս բերել զորքերը Լիբիայից, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը: ԱՄՆ կոչ է անում դուրս բերել Լիբիայից նաև վարձկաններին և ռազմական ինստրուկտորներին, որոնք ֆինանսավորվել և տեղակայվել են Լիբիայում
Ռուսաստանի և Թուրքիայի կողմից:

Դիտվել է՝ 5241

Մեկնաբանություններ