Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ. քննարկվել են խնդիրները, սահմանային իրավիճակը

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է 1-ին և 4-րդ զորամիավորումներ. քննարկվել են խնդիրները, սահմանային իրավիճակը
04.02.2021 | 21:19

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը փետրվարի 3-ին աշխատանքային այց է կատարել 1-ին և 4-րդ զորամիավորումներ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Գլխավոր շտաբի պետին ուղեկցել է ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը։

Ենթակա զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, գումարտակների հրամանատարների, զորատեսակների և ծառայությունների պետերի մասնակցությամբ զորամիավորումներում անցկացվել են հավաք-խորհրդակցություններ, քննարկվել առկա խնդիրները, սահմանային իրավիճակը, մարտական պատրաստության, պատրաստականության գործընթացի կազմակերպումն ու այլ հարցեր։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նախանշել է այն հիմնական խնդիրները, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, տվել համապատասխան հրահանգներ հետագա ծառայությունն էլ ավելի արդյունավետ կատարելու վերաբերյալ:


Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ընդգծել է նաև, որ անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին:

Դիտվել է՝ 4731

Մեկնաբանություններ