Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
02.03.2022 | 11:55

Ենթադրենք, Արևմուտքն ինչ որ խոստումներ էր տվել Զելենսկուն, որոնք չպահեց: Չնայած արձանագրենք, որ ոչ մեկը ուղղակի ռազմական միջամտություն չէր խոստացել: Ավելին, ուղիղ ասվել է բազմիցս, որ ՆԱՏՕ-ի ոչ մի զինվոր չի կռվելու ՈՒկրաինայում:


Հարց. շուրջ 25 տարի հետևելով Պուտինի գործունեությանը, չե՞ք հասկացել, որ մարդը բացարձակ հեռու է պոպուլիզմից և բլեֆի սիրահար չէ, այն էլ՝ իր պետության անվտանգությանն ու տվյալ դեպքում գոյությանը վերաբերող հարցերում:


ՈՒ՞մ կամ ինչի՞ վրա էիր հույսդ դրել, երբ Կիև մտնելը 2 օրվա հարց էր, երբ որոշմանդ արդյունքում կործանվելու է մի ամբողջ պետություն, բազմաթիվ կյանքեր:


Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 32080

Մեկնաբանություններ