Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Սա բերելու է դեմոգրաֆիկ աղետի»

«Սա բերելու է դեմոգրաֆիկ աղետի»
28.10.2022 | 07:51

Ինչպես կասեր Հայկը` «Սարոյան եղբայրները» կինոնկարից, «անցնենք թվաբանության»: Եթե 5 տարում 50 հազար մարդ ստանա Հայաստանի քաղաքացիություն (պարզ է, չէ՞, թե ո՛ր երկրներից են գալու, ու ի՛նչ կոնտինգենտ ենք ունենալու), սրա կողքին հաշվի առնենք նրանց ընտանիքների բազմանդամությունը՝ միջինը 7 մարդ հաշվարկով, իսկ իրենք իրենց ծնողներին, երեխաներին, թոռներին դիտավորությամբ միանշանակ բերելու են գրանցեն, կստացվի, որ 5 տարում Հայաստանի բնակչությունը կհամալրվի 350 հազար մարդով:


Հայաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանցով:
Իսկ եթե սրա կողքին հաշվի առնենք արտագաղթելու նկատմամբ հայերիս ունեցած հակումը, պատկերացնում ե՞ք, թե մեր իսկ ձեռքով ինչ կարգի սուր ենք խրում մեր թիկունքը:
Ընդամենը 5-10-ը տարվա կտրվածքով սա բերելու է դեմոգրաֆիկ աղետի, իսկ վերջնահաշվում՝ հայրենիքի կորստի: Նպատակը մեկն է` Երևանը` Էրիվան, Վարդենիսը` Բասարգեչար, Սյունիքը` Զանգեզուր... ծրագիրը կյանքի կոչելը:


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 14890

Մեկնաբանություններ