Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ասում են

Ասում են
02.11.2022 | 06:25

Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած եռակողմ բանակցություններում տեղի է ունեցել կարգավորման բոլոր, ամենաբարդ հարցերի շատ առարկայական, սուբստանտիվ քննարկում:


...Մեր կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այն հարցն է, որը պետք է թողնել ապագա սերունդներին, երբ ստեղծված կլինեն բոլորի համար ընդունելի արդար որոշման կայացման պայմաններ, բայց դա պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության արդյունք։


...Բոլոր հաղորդակցությունները պետք է ապաշրջափակվեն՝ ելնելով հարգանքից այն երկրների ինքնիշխանության նկատմամբ, որոնցով դրանք անցնում են։
...Ռուսաստանը պահպանում է իր ներկայությունը այստեղ, իր ռազմական ներկայությունը, և դա անվտանգության ու հետագա էսկալացիայի կանխման առանցքային գործոն է։


Սերգեյ Կոպիրկին
ՀՀ-ում ՌԴ դեսպան

Դիտվել է՝ 41271

Մեկնաբանություններ