Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Ամեն մի պարտության հիմքում համոզմունքի կործանումն է

Ամեն մի պարտության հիմքում համոզմունքի կործանումն է
17.01.2023 | 07:26

Վերջերս քիչ եմ խառնվում քաղաքական անցուդարձի վերլուծություններին, առավել ևս, ստեղծված իրադրությունից դուրս գալու տարբերակներ ներկայացնելուն: Պատճառը ոչ անտարբերությունս է, ոչ էլ տկար վերլուծողական միտքս: Պարզապես իրարամերժ կարծիքների հորձանուտում չեմ ուզում ևս մեկ ավելորդ խոսք ավելացնել: Կուզեի, անուամենայնիվ, ևս մեկ անգամ պնդել մոտեցումս, թվում է, ոչ շատ կարևոր մի հարցում՝ ազգի ինքնագնահատման չափորոշիչների աղետալի փլուզման մասին է խոսքս:


Ամեն մի պարտության հիմքում համոզմունքի կործանումն է: Երբ ոչ թե թշնամին է քեզ ջանում համոզել իր կարծիքը, այլ ինքդ ես փոխում համոզվածությունդ, համոզմունքդ քո ու թշնամուդ համար շատ կարևոր հարցում: Տվյալ դեպքում մտահոգ խոսքիս առանցքն այն նվաստացուցիչ որակավորումներն են, որ գրեթե ամեն ակնթարթ ներկայացնում են ֆեյսի ազդեցիկ վերլուծաբանները:

Հասկացանք, հայտնվել ենք խիստ անցանկալի իրադրությունում, բայց դրա համար, որպես լիցքաթափման բարձիկ, մեջտեղ հանել ազգի բարոյական կերպարը, փնովել մեր անցյալն ու ներկան, Հայկ նահապետից մինչև նիկոլ ընկած ճանապարհի աչքընկալ բոլոր գործիչներին, համեմատության եզրեր գծել մեր ու թշնամիների միջև, միշտ գերակայությունը տալով վերջիններիս, ինչքանո՞վ է պատճառաբանված:


Մեզանում, թե օվկիանոսից անդին կան անժխտելի գիտական մեծ պոտենցիալով մարդիկ, ովքեր պարբերաբար և հետևողականորեն վերհանում են ստեղծված թնջուկի պատճառները, ճգնաժամից դուրս գալու, աղետալի հետևանքներից խույս տալու խելամիտ տարբերակներ հուշում, բայց բոլորն էլ, կարծես խոսքները մեկ արած, հային պատկերում են ի վերուստ սխալական, շահամոլ, երախտամոռ... Չշարունակեմ որակավորումները՝ թշնամու ջրաղացին ջուր չավելացնելու մտահոգությամբ:

Ավելացնեմ միայն, պարոնայք, միգուցե դադարե՞նք ինքներս մեզ փնովել: Խոսքը նյութականանալու հատկություն ունի: Այնքան պիտի ասեք, մինչև համոզեք արդեն ոչ միայն մեզ, որ հայն այն է, ինչ փորձում եք համոզել: Սրտնեղ եք, խոսեք առանձին սրիկաների, դավաճանների և այլոց մասին, ազգին հանգիստ թողեք:


Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 27646

Մեկնաբանություններ