Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Եթե ուզում ենք գոյատևել, ապա…

Եթե ուզում ենք գոյատևել, ապա…
10.06.2023 | 20:03

Հայն ունի ընտրության երկու տարբերակ, կամ` Անդրանիկ Միհրանյան, այսինքն, կրթական ու քաղաքակրթական ուղորդվածությունը դեպի Ռուսաստան։

Կամ` Շիրինյան Լևոն, կրթական ու քաղաքակրթական ուղղվածությունը դեպի Թուրքիա։

Այլ, ավելի լավ տարբերակ հիմա չկա։

Ռոբերտ Քոչարյանի թերացումն այն էր, որ չհասցրեց ԼՏՊ-ական արևմտյան, որը նույնն է` թուրքական օրենտացիան արմատախիլ անել Հայաստանից։

Դրան հետևեց Սերժի «և՛», «և՛»-ի քաղաքականությունը, որից էլ օգտվելով անգլոսաքսերը Հայաստանում բուծեցին գրանտակերների մի ոհմակ, որն անունը դնելով Արևմուտք` գլխապատառ վազում է դեպի Թուրքիա։

Եթե ուզում ենք գոյատևել, իշխանափոխությունից հետո նախ ցախավելով, հետո նաև փոշեծծիչով Հայաստանը պետք է մաքրենք Լևոն Տեր-Պետրոսյան-ական ու Լևոն Շիրինյան-ական բոլոր տիպի ախպերից։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ