Խոնարհված եկեղեցու շաղախը հավատն էր,
հագուկապը՝ քարը:
Ժամանակը, որ հավերժ էր,
անընդհատ ու կործանարար,
մի օր իր մահաբեր հետքերն էր թողել
նաև Սրբարանի վրա...
Առաջ երկինքն էր հոգիների զբոսավայրը,
հիմա հոգիներն են երկնքին հյուրընկալում,
առաջ հարցերն ուղղում էի մորս՝
Աստվածն էր պատասխանում,
հիմա Աստծուն եմ ուղղում լռությունս՝
Մայրս է պատասխանում...
Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ակնհայտ է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարի էյֆորիան բավականին բարձր է։ Այդ երկրի իշխանական փորձագիտական դաշտում ակտիվ քննարկվում է այն, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին տարածաշրջանում ընտրել է որպես իր դաշնակիցը...