Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պայքարով է միայն հնարավոր հասնել արդյունքի

Պայքարով է միայն հնարավոր հասնել արդյունքի
22.08.2023 | 08:22

Առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարելու եմ «Մայր Հայաստան» դաշինքին։

Որոշումս կայացրել եմ, ելնելով միասնական ընդդիմադիր պայքարի կարևորությունից և այս ազգադավ իշխանության դեմ բոլոր հնարավոր միջոցներով ու հարթակներով պայքարելու հրամայականից։

Բոլոր նրանք, ովքեր անճարության և հուսահատության զգացում ներշնչելով ժողովրդին մղում են չեզոք դիրքեր, այդպիսով աջակցում են այս պրոթուրքական խմբակին։

Չպետք է տրվել այդ ապատիայի քարոզչությանը, պետք է հնարավորնն ու անհնարինն անել` փրկության պայքարի կոչելով մարդկանց։

Պայքարով է միայն հնարավոր հասնել արդյունքի։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Մեկնաբանություններ