Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանը քաղաքական վաշխառուների օղակում

Հայաստանը քաղաքական վաշխառուների  օղակում
09.10.2023 | 19:22

Հայաստանում բազմաթիվ ծախու լրագրողներ կան, ովքեր շարունակում են աղավաղել իրականությունն ու չտեսնելու տալ, չլուսաբանել՝ 2018 թվին տեղի ունեցած շանտղությունը:

Պառլամենտում վեր են ընկել դաշնակ ու հանրապետական դեպուտատները, ովքեր կարող են ամեն բանից խոսել, բացի՝ 18 թվից: Արգելված է:

Եթե պետք լինի, Փաշինյանի դեմը նույնիսկ կերգեն, բայց 18 -ից չեն խոսի:

Ինչու՞ է Փաշինյանն առ այսօր ներկայացնում ազգը միջազգային ասպարեզում. պատճառն այստեղ է:

Մի տարի առաջ էր ասվել` կամ Հայաստանում արդարադատություն կիրականացնեն հայերը, կամ դա, արդեն իրենց ձևով, կիրականացնեն թուրքերը:

Հայաստանի քաղաքական վաշխառուներն ընտրում են երկրորդ տարբերակը:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3497

Մեկնաբանություններ