Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Փարիզի ծխի մեջ ռեմարկյան կալվադոսի համ կա

Փարիզի ծխի մեջ ռեմարկյան կալվադոսի համ կա
04.03.2024 | 15:41

Փարիզին հնարավոր չի ընտելանալ։ Ուզում ես՝ մի տարի, երկու տարի ամեն օր նույն ճանապարհով գնա աշխատանքի ու վերադարձի, մեկ ա՝ ամեն օր դու զգում ես, որ Փարիզում ես, ու զարմանում ես քո վրա՝ յա՛, էս ես ե՞մ, տեսա՜ր, մեռա՛ծ... Ու գիտես, որ հիմա ինչ-որ գունավոր տուրիստական ավտոբուսի միջից մի քանի օրով Փարիզ եկած զբոսաշրջիկները նախանձով քեզ են նայում ու մտածում, որ Փարիզը քո առօրյան ա, քո ամենօրյա կյանքը, ինչպես դու էիր մի ժամանակ տուրիստական ավտոբուսի պատուհանից նայում մտազբաղ, գործնական տեսքով՝ փողոցում գնացող-եկողներին, որ իբր՝ չեն էլ նկատում, որ Փարիզում են, ու նախանձում էիր։ Բայց հիմա հո գիտես, որ ինչքան էլ մտազբաղ լինես, դու երբեք չես մոռանում, որ Փարիզում ես։ Ձև ես անում, թե չես նկատում, որ կողքից նայեն ու մտածեն, թե դու հենց էն փարիզեցիներից ես, որոնցից հավաքվում ա Փարիզի փարիզյան խճանկարը։ Ու երբ բողոքում են Փարիզի եղանակից, խցանումներից, օդից, էլի դերասանություն են անում, իբր՝ տեսե՛ք-տեսե՛ք, ես էնքա՛ն փարիզեցի եմ, որ տհաճ բաներն եմ զգում։

Չէ՛, Փարիզն առօրյա չի դառնում, երբեք։ Եթե անգամ ամեն օր մտնես նույն խանութն ու ծխախոտ առնես, դու էլի նույն երևանցին ես, որ եկել-հասել ա Փարիզ՝ մի տուփ ծխախոտ առնելու։ Ու ծխախոտն էլ՝ ինչքան էլ սովորական լինի, էլի Փարիզից առած ա, ու Փարիզի ծուխն ա մեջը։ Իսկ Փարիզի ծխի մեջ ռեմարկյան կալվադոսի համ կա, ազնավուրյան բոհեմի շունչ կա, Պիաֆ ու Իվ Մոնտան կա։ Փարիզի ծխի մեջ փարիզյան սրճարանների զրույցները կան, որոնք հետո դարձել են պատմվածքներ, վեպեր, երգեր, բանաստեղծություններ։

Որովհետև Էյֆելյան աշտարակն ու Փարիզի Աստվածամոր տաճարն ամեն օր փոխվում են, ու դու ամեն օր կարծես առաջին անգամ տեսնես։ Որովհետև ամենասովորական փոքր կրպակն անգամ իր հասցեի մեջ կրում ա Փարիզ անունը։ Իսկ դա նույնն ա, ինչ քո անունը սկսվի սըրով կամ արքայազնով։

Որովհետև Փարիզի փողոցներում թափառելիս դու ամեն տեղ թողնում ես քո հայացքի, քո մտքերի, քո երազների հետքերը, որոնք Փարիզի հետ միասին անմահանում են։ Ու էն, որ ասում են՝ Փարիզը տեսնեմ ու մեռնեմ, դա հնարավոր չի, որովհետև եթե Փարիզը տեսար, էլ մեռնել չկա...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5238

Մեկնաբանություններ

bar">

Սոցցանցային գրառումներ

Նահատակները
Նահատակները

Բաժնի բոլոր նորությունները »