Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Երևանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում

Երևանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում
08.05.2024 | 23:45

Երևանը հայտատարել է ՀԱՊԿ-ի ֆինանսավորման սառեցման մասին՝ փաստացի խախտելով Կազմակերպության կանոնադրության 9-րդ կետով նախատեսված անդամ-երկրների ֆինանսական պարտավորությունները:

Միաժամանակ, ինչպես հայտնում են մոսկովյան հավաստի աղբյուրները, Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում:

Այս օքսյումորոնը հասկանալու համար նշենք, որ ՀԱՊԿ-ի բյուջեն միշտ կրել է ու շարունակում է կրել խիստ սիմվոլիկ բնույթ: Վերջին տարիներին այն տատանվել է 450-500 մլն ռուբլու սահմաններում (այսօրվա փոխարժեքով՝ մոտ 5 մլն ԱՄՆ դոլար):

Երևանի կողմից ֆինանսավորման դադարեցումը Կազմակերպության համար որևէ լուրջ հետևանքի չի հանգեցնում: Դա շատ լավ հասկանում են և՛ ՀԱՊԿ-ի քարտուղարությունում, և՛ Կրեմլում, և՛ այլ անդամ-երկրներում: Այստեղից էլ՝ չափազանց հանդուրժող ու զուսպ արձագանքները:

Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանն իրականում շատ աննշան ու բացառապես ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում։ Ընդամենը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 3052

Մեկնաբանություններ