Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Լսեցի՞ք Թրամփի երդմնակալության ելույթը

Լսեցի՞ք Թրամփի երդմնակալության ելույթը
21.01.2025 | 08:49

Ամփոփեմ.

*Այսուհետև Ամերիկայում լինելու է միայն 2 սեռ - արական ու իգական:

*Ամերիկան էլ չի նայելու բնապահպանական ֆնգյուլներին ու սկսելու է ողջ թափով նավթ-մաֆթ արդյունահանել:

*Մեքսիկական ծոցն այսուհետ կոչվելու է Ամերիկյան ծոց:

*Սիրունյան Ալիկի անունից քֆուր գրողները, ինչպես նաև նարկո-կարտելները խստորեն պատժվելու են:

*Անկապ պետական ծախսերը կրճատվելու են:

*Պատվաստվելուց հրաժարվելու պատճառով աշխատանքից ազատված զինծառայողներին հետ ենք ընդունելու գործի:

*Պանամայի կանալը հետ ենք վերցնելու։ «Աբառզելի էծի պանամցի ի պանամկի»!

*Սաղ լավ ա լինելու, բայց միայն Ամերիկայում։

*Մյուս երդմնակալությանն անպայման կհրավիրվեն նաև նիկոլո փաշինյանն ու ստյոպա սաֆարյանը։

Էս անգամ տեղերը սահմանափակ էին։

Ներող։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2407

Մեկնաբանություններ