Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Աղոթարան

Աղոթարան
01.03.2025 | 00:01

Արդա՛ր Դատավոր, երբ գաս Հոր փառքով՝

դատելու կենդանիներին և մեռյալներին,

մի՛ մտնիր դատաստանի մեջ Քո ծառայի հետ,

այլ փրկի՛ր ինձ հավիտենական հրից

և լսելի՛ արա ինձ արդարների երանավետ կանչը դեպի երկնքի արքայությունդ.

և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ