«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Նոստրադամուսը

Նոստրադամուսը
10.03.2025 | 22:15

Ժամանակին կատուն ճոն էր, ես էլ նիկոլի քիպ հեղինակն էի։

Էն ժամանակ ինձ համար պատիվ էր նիկոլի թերթում տպվելը, այնպես ինչպես հիմա պատիվ է նրան քրֆելը։

Էնքան էի թերթին մերձ, որ երբեմն պարապ ժամանակս էնտեղ էի սպառում։

Մի էդպիսի օր էլ, «Հայկական ժամանակում», խմբագրության ամենաինտրիգնի լրագրող Ավետիս Բաբաջանյանի հետ զրույցի էի բռնվել։ Մեր զրույցը էնքան էր համով ու գրավիչ, որ Ավոն ոտից գլուխ անկեղծացել էր։

Ասում էր.

- Լևոն, էս խմբագրությունում ում տենում ես, չէ՞, սաղ գյոթ են, իսկական գյոթ... բացի կանանցից...Դե, իգական սեռից,-արդարանում էր,-ի՞նչ գյոթ ...

Էդ պահին անակնկալ դուռը բացվեց ու նիկոլը ոտից-գլուխ հառնվեց դեմներս։

- Արա, Ավո՛,- ասաց բարկացկոտ ձայնով,-դու բան ու գործ չունե՞ս, որ կանգնած Ջավախյանի հետ գյալաջի ես անում...

Ասաց ու դուռը շրխկոցով փակեց։

- Տեսա՞ր... որ ասում էի՞...,- ապացույցը գտածի պես, հրճվագին աչքերով` ինձ դարձավ Ավոն։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 8312

Մեկնաբանություններ