Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Պաշտոնի «քաղցրությունը»

Պաշտոնի «քաղցրությունը»
21.05.2025 | 16:42

Հրաժարական տալուց րոպեներ անց Նոր նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս գալիս, պատասխանելով «Ֆակտոր Թիվի»-ի հարցին, փաստել է՝ չի զղջում, որ մոտ 20 օր առաջ ակտիվիստ Չախոյանին ծեծել է թաղապետարանում՝ տեսախցիկների առաջ։

Մի քսան օր առաջ միանգամայն այլ վիճակ էր.

Տիգրան Տեր- Մարգարյանը դեռ հույս ուներ, որ պաշտոնը պահպանելու է ու ներողություն էր խնդրում Երևանի քաղաքապետից ու ժողովրդից:

Մի խոսքով՝ զղջում էր:

Թվում է՝ մանրուք է, սակայն իրականում բացահայտում է, թե մարդն ինչպիսի «զոհողությունների» է պատրաստ՝ պաշտոնը պահպանելու համար կամ ինչպես է վերադառնում իր «բնական» վիճակին, երբ կորցնում է պաշտոնը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2507

Մեկնաբանություններ