Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դժվարակիր նախապատրաստություն

Դժվարակիր նախապատրաստություն
06.07.2025 | 21:59
Հուլիսի 7
Օգնությունը, ուրախությունը և խաղաղությունը միշտ ձեր տրամադրության տակ են: Սրանք ստանալու համար ձեր արիակամ կեցվածքը, անշուշտ, կվարձատրվի: Թեկուզ տառապալի է այս ժամանակը, բայց դուք, պատճառը տեսնելով` մի օր կհասկանաք, որ այս փորձաշրջանի դաժանությունը բնավ էլ ինքնանպատակ չէր, այլ հոգատար պատրաստություն էր` կատարելու համար սքանչելի այն գործը, որի համար կանչված եք:
Համոզված եղեք, որ ձեր աղոթքներըանպատասխան չեն մնացել. միայն այնպես են պատասխանվել, որ ձեզ դժվարակիր են թվացել. բայց այդ է ներկա ժամանակի միակ հնարավոր եղանակը:
Նյութաշխարհի մեջ ձեռք բերած հաջողությունները չպետք է գոհացնեն ձեզ:
Մեծ հաջողություններ են ձեզ սպասվում թե’ նյութական և թե’ հոգևոր ասպարեզում:
Համոզված եմ, որ կհասկանաք, թե ամեն ինչ ճիշտ է ընթանում:
Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ