Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Գերմանիայի և այլ պետությունների համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել է շուրջ 6 միլիոն հրեա

Գերմանիայի և այլ պետությունների համակենտրոնացման ճամբարներում ոչնչացվել է շուրջ 6 միլիոն հրեա
29.07.2025 | 10:52

1915 թ Թուրքիայում ոչնչացվել է շուրջ 1.5 միլիոն հայ:

Այս կոնտեքստում կարելի է հիշել Ստալինին, Պոլ Պոտին և այլ բռնապետերին:

Այժմ պատկերացրեք, որ հրեային ոչնչացնող գերմանացի զինվորն արդարանա, ասելով, որ ինքը միայն հրաման կատարող է: Որպես «հրաման կատարող» ներկայանան նաև հայերին մորթող թուրք ասքյարները, ՆԿՎԴ-ի աշխատողներն ու շարքային կարմիր կխմերները:

Արդյոք շարքային «հրաման կատարողի» կարգավիճակն ազատու՞մ է պատատասխանատվությունից:

Հայաստանում այժմ շատ նորաձև է «հրաման կատարողի» կարգավիճակ ունենալ:

Բնակչության մեծ մասն ունի այդ կարգավիճակը:

«Շառս քաշած ապրում եմ», «հրաման եմ կատարում», «իմ գործն եմ անում», «մենք ո՞վ ենք, ամեն ինչ վերևներում են որոշում», «տանից գործի, գործից տուն» և այսպես շարունակ:

Սրանք են հայազգի «հրաման կատարողների» հիմնական կարգախոսները: Վերջիններս «հրաման կատարողի» քողի տակ ԳԻՏԱԿՑԱԲԱՐ ապօրինություն են իրականացնում:

Միանշանանակ` Հայաստանում «հրաման կատարողների» առաջամարտիները ոստիկաններն ու Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն - Compulsory Enforcement Service-ի աշխատակիցները: Հազարավոր թորոսյանարմենները և չգիտեմինչյաններն իրենց ապօրինությունները քողարկում են, ասելով, որ «հրաման են կատարում»:

Այսինքն, ի վերջո, մեղքը գցում են երկրի ղեկավարի` Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի, վրա:

Գիտի՞ արդյոք Փաշինյան Նիկոլը, որ Հայաստանում հազարավոր ապօրինի «հրաման կատարող» կա և, որ վերջիններիս գերակշիռ մասը հենց իրեն է դիտարկում իբրև «հրաման տվող»:

Անհավատալի՞ է:

Փորձեք հանդիպել Հարկադիրում աշխատող ցանկացած թորոսյանարմենի:

100%-ով երաշխավորում եմ` Հարկադիրում աշխատող ցանկացած թորոսյանարմեն ձեզ «կբացահայտի», որ ինքը «որևէ բանի հետ կապ չունի» և ինքը միայն «հրաման կատարող» է:

Նույնը` ոստիկանությունում, բոլոր նախարարություններում և մնացած պետական հիմնարկներում:

Ստացվում է, որ Հայաստանում յուրաքանչյուր բացասական երևույթի մեղավորն անձամբ Փաշինյան Նիկոլն է:

Եվ եթե այդպես է, ապա ի՞նչ կապ ունեն շարքային չեկիստ Սիդորովը, Գեստապոյի оберштурмбаннфюрер Սմիթը և ասքյար Ալին զանգվածային սպանությունների հետ:

Չէ՞ որ իրենք սովորական «հրաման կատարողներ են»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ