Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՀԱՎԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ, ՈՒ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ

ՀԱՎԸ ՊԵՏԲՅՈՒՋԵԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ, ՈՒ ԲԱԽՏԸ ՉԲԵՐԵՑ
23.11.2010 | 00:00

-Հավերի ժանտախտի դեմ պատվաստման միջոցառումները ներառված չեն պետպատվերի շրջանակներում, սակայն պետք է ընդգծեմ, որ այս պահին պատվաստանյութն արդեն ներկրված է և վաճառվում է խանութներում։ Կարծում եմ` գյուղական տնտեսությունները կարող են օգտվել դրանից, քանի որ պատվաստանյութի կիրառումը շատ արագ դրական արդյունք կտա։ Նշեմ նաև, որ հավի ժանտախտը Հայաստանի թռչնաբուծական ֆերմաներ չի ներթափանցել, և որևէ խնդիր այդ առումով չկա։ Հիվանդության դեպքեր են գրանցվել միայն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասնավոր տնտեսություններում, ինչը մեր հսկողության տակ է, և արդեն համապատասխան աշխատանքներ են իրականացվում։
-Իսկ ինչո՞ւ հակաժանտախտային պատվաստման միջոցառումները չեն ընդգրկվել պետբյուջեում, չէ՞ որ դա կարևոր հարց է։
-Իհարկե, շատ կարևոր խնդիր է, սակայն, դրանից բացի, կան մի քանի կարևոր խնդիրներ ևս, որոնք ամբողջությամբ ներառված չեն պետպատվերի շրջանակներում։
-Տարիներ շարունակ այդ հարցը լուծվել է բյուջեի ֆինանսավորմամբ, ի՞նչն է պատճառը, որ այս տարի այդ նպատակով ֆինանսական հատկացումներ չեն արվել։
-Միջոցների սղությունը։ Եթե նախանցած տարի պետբյուջեի այդ հոդվածով հատկացված էր մոտ 2 մլրդ 600 մլն դրամ, ապա այս տարի հատկացված գումարը 1 մլրդ դրամ է, որից 600 մլն դրամն ուղղվում է անասնաբույժների աշխատավարձերի վճարմանը։
-Այդ դեպքում գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափն ավելի մեծ չի՞ լինի, քան պատվաստանյութի համար հատկացված միջոցները։
-Իհարկե` ոչ։
Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Հ. Գ. -Գյուղնախարարի կարծիքով, եթե վնասի չափը մեծ չէ, ապա գյուղացիները ճիշտ հակառակ հիմնավորումներն ունեն, ելնելով այն փաստից, որ մեկ պատվաստանյութի արժեքը 5-6 հազար դրամ է։ Եթե նկատենք, որ գյուղացիական տնտեսություններն ընդամենը մեկ հավ չեն պահում, և նրանց եկամտի միակ աղբյուրը թռչնաբուծությունն է, ապա դժվար չէ պատկերացնել վերջիններիս կրած վնասի չափը։ Թեկուզ այն պարզ տրամաբանությամբ, որ ոչ բոլորն ի վիճակի կլինեն նշված գնով պատվաստանյութ գնելու։

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ