Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
04.11.2011 | 00:00

...թե «հազար տարի» պառլամենտում` յուր աշխատավայրում չհայտնված պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի վերջին հայտնությունը` յուր անբաժան «մասնիկ» Սամվել Ալեքսանյանի հետ, շատերին է հեռուն գնացող եզրակացությունների առիթ տվել: Ի դեպ, վերջինս այդպես պահակելու է պառլամենտում մինչև «սոզիվի» ավարտ, որովհետև այնտեղ է այսուհետ տեսնում յուր գործը: Բուռն տեմպերով պառլամենտացվող, բյուջեի քննարկումների և քվեարկության նախօրյակին պառլամենտի միջանցքներում ու բուֆետում հայտնված այս պատգամավորին նախորդ օրը է՛լ ավելի հետաքրքիր վայրում` «Տրիումֆում» են տեսել, է՛լ ավելի հետաքրքիր ընկերակցությամբ, որին յուր «մասնիկը»` Ալեքսանյանը, նույնպես ներկա է եղել: Ասում են` երկար նստել, տղայավարի խոսել-պայմանավորվել են: Ասա` այս պառլամենտարիզացիայի պատճառով ֆուտբոլը չտուժի:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ