Սենդի փոթորիկը շարժվում է դեպի Կանադայի սահմանը՝ իր հետևից թողնելով ավերածություններ ու զոհեր։ ԱՄՆ հյուսիս-արևելքում ավելի քան 32 մարդ է զոհվել, նրանցից 10-ը՝ Նյու Յորքում։
Կառավարության ղեկավարը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահներով՝ ծանոթացել ներկայացված շուրջ 500 աշխատանքներին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է հայազգի պրոֆեսոր, Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Դարզիին:
Բահրեյնի իշխանություններն արգելել են հասարակական ցանկացած միջոցառում, բողոքի ցույց այն բանից հետո, երբ հակակառավարական հանրահավաքները վերջին շրջանում հանգեցրին ոստիկանության հետ բախումների։
Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս: Այդ կապակցությամբ, ասուլիս էր հրավիրել Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը հրատարակել է գրաբար Աստվածաշունչ մատյանի նոր համաբարբառը, որը բաղկացած է 1908 մեծադիր էջերից: Համաբարբառը կազմվել է գրաբար Աստվածաշնչի ՀԱԸ 1997-ի հրատարակության հիման վրա:
Այս գիշեր Նյու Յորքի մի շարք թունելներ անցել են ջրի տակ։ Ջրհեղեղն առաջացել է Սենդի փոթորկի հետևանքով։ Մանհեթն թաղամասը մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Ռուսաստանի հարցում և, ընդհանրապես, բոլոր մեզնից շատ ուժեղների հարցում, մենք և մեզ նման թույլերն ու կիսաթույլերը միամտորեն, թե աշխարհի հիմնական գործերից շատ հեռու լինելով, անհուսորեն լող են տալիս խորին թյուրիմացությունների ծովում...