-
30.05.2012|
06:59
ԲՀԿ-ի նորագիր պատգամավորներին «կանյաչնիում» ընդունելուց հետո ԲՀԿ-ի առաջնորդն ընդունել է ԲՀԿ-ի նախարարական դասին և մարզպետներին: Ամենածանրը եղել է Վայքի մարզպետ Սերգեյ Բագրատյանի տրամադրությունը, որի մասին մամուլում տեղեկություն կար, որ նա պատրաստ է վայր դնելու ԲՀԿ կուստոմսը և մնալու իր պաշտոնում: Ծառուկյանը վերջինիս ասել է` կողմորոշվիր. կամ էս կողմ, կամ էն կողմ: Հանդիպման ավարտին Սերգեյ Բագրատյանն ու Ծառուկյանը մնացել են երկուսով (ընդամենը` զրուցելու, համ էլ «կանյաչնիում» առյուծներ չկան, վանդակներ էլ):
-
30.05.2012|
05:20
Երևանի քաղաքապետ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հանձնարարությամբ քաղաքապետի խորհրդական ԱՐԱՄ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ հանդիպել է ճանաչողական այցով Երևանում գտնվող Հունգարիայի, Սլովակիայի, Վրաստանի և ՌԴ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ։
-
30.05.2012|
05:03
Որքան մոտենում է ԱԺ 5-րդ գումարպման առաջին նիստը, այդքան թեժանում է նախարարների պաշտոնանկության և նոր նշանակությումների շուրջ խոսակցությունները։
-
30.05.2012|
03:45
«Սիրիայի անվտագության ուժերը Հոմսի Հուլա բնակավայրում 110 անմեղ քաղաքացիների սպանդ են իրականացրել, ինչը դատապարտել է միջազգային հանրությունը: Մարդկության հանդեպ գործված այդ հանցագործության դեմ վերաբերմունք չդրսևորել չենք կարող: Քաղաքացիական անձանց հանդեպ իրականացված այդ սպանդը չպետք է անպատիժ մնա»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
-
30.05.2012|
03:27
«Միասին մենք մեծ ճանապարհ ենք անցել: Անհնար է նույնիսկ թվարկել այդ 20 տարիների ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանք այնքան շատ են ու բազմաբնույթ, որ մեզ մնում է միայն արձանագրել, որ առանց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այլևս անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը:
-
30.05.2012|
01:13
Կարսի նահանգի Սարիղամիշի շրջանում պայթել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» թերթը: Պայթյունի պատճառները դեռևս չեն պարզվել:
-
29.05.2012|
04:17
Իտալիայի հյուսիս-արևելքում գրանցվել է 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ: Մահացել է 6 մարդ, ևս մի քանիսը գտնվում են փլատակների տակ: Աղետը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9.00-ին:
-
29.05.2012|
03:15
Վիետնամում համապատասխան դեղամիջոցի բացակայության պատճառով հետաձգվել է 400 դատապարտյալի մահապատժի իրականացումը: Երկրի ներքին գործերի նախարարը նշել է, որ խնդիրներ են առաջացել դեղամիջոցի ներկրման հետ կապված:
-
28.05.2012|
11:08
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնել էին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխսար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով:
-
28.05.2012|
03:00
Ապարանի ջրամբարի մոտակա անտառում մայիսի 27-ին երեք անձինք 4-5 ժամում «ԶԻԼ» բեռնատար են բարձել էլեկտրական սղոցով կտրտած ծառերի գերաններ: Նույն անձինք, թաց գերանները չոր ճյուղերով ծածկելուց հետո, նշված վայրից հեռացել են: