Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Հաջորդը՝ Զեյնաբ խանում

Հաջորդը՝ Զեյնաբ խանում
26.08.2023 | 20:23

Կառավարության մյուս խոսքուզրույցի ընթացքում կհայտարարվի, որ, ըստ օդում կախված լուրերի, Սնուփ Դոգի հետ «Հրազդան» մարզահրապարակում կերգի Զեյնաբ Խանլարովան։

Նման «օդում կախված» լուրերից ոգևորված են Նիկոլին, ՔՊ-ականներին ընտրող ՀՀ քաղաքացիները և խանդավառված։

Սակայն նրանք համաձայն են մի պայմանով, որ Զեյնաբ խանումին ՀՀ մուտքի թույլտվություն տան, սակայն ելքի թույլտվություն՝ ոչ:

Որոշ քաղաքական ուժեր, գործիչներ խոստացել են նաև քաղաքացիներին ապահովել խմելու ջրով և վերջում սպիտակ վերնաշապիկով տրտինգ տալ մարզադաշտում:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 6717

Մեկնաբանություններ