ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Եզակի պետություն ենք, որտեղ պետությունը պետք է պայքարի իշխանության դեմ

Եզակի պետություն ենք, որտեղ պետությունը պետք է պայքարի իշխանության դեմ
24.11.2025 | 14:31

Երբ իշխանությունը հայտարարում է իր ժողովրդին, որ, օրինակ, Թուրքիայի հետ բանակցությունները առանց նախապայմանների են, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Թուրքիան չի պայմանավորում որոշակի պայմաններ թելադրելով, սակայն իրականում պարզվում է, որ այդ բանակցությունները հենց սկզբից էլ եղել են նախապայմաններով, սա լիովին տեղավորվում է «սուր ուժի» (sharp power) տրամաբանության մեջ։ Մեկ տարբերությամբ` հեղինակները «սուր ուժի» կիրառումը պայմանավորում են մի պետության (ավտորիտար) կողմից ավելի ժողովրդավար պետության նկատմամբ։

Այստեղ Հայաստանն իսկապես բացառություն է` կառավարությունը ի վնաս ազգային և պետական շահերի, բանակցում է մի բան, սակայն սեփական ժողովրդին մանիպուլյացիայի և քայքայիչ տեխնոլոգիաների միջոցով ներկայացնում բոլորովին այլ` ցանկալի մի բան։

Ի դեպ, և ՈՒոլքերը, և մյուսները համարում են, որ պետությունը պետք է մշակի քայքայիչ ազդեցության դեմ` «սուր ուժի», պայքարի համարժեք մեթոդներ։

Ասել է` հասարակության նկատմամբ իրականացվող մանիպուլյացիոն տեխնոլոգիաները ոչ թե «փափուկ ուժ» են, այլ քայքայիչ «սուր ուժ», որի դեմ պետք է պայքարել։

Եվ այս առումով, եզակի պետություն ենք, որտեղ պետությունը պետք է պայքարի իշխանության դեմ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3177

Մեկնաբանություններ