«Մենք տեսնում ենք, որ այժմ Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կանգնած է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ Մեզ համար դա կարևոր է, քանի որ երկար դարեր շարունակ Ռուսաստանն ու Հայաստանը եղել են հարևան, եղբայրական երկրներ»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.04.2026 | 22:00
Ո՛վ Միածին Որդի,
խորհրդավոր է այսօրվա բացվող օրը,
որ կատարվեց Քո կողմից,
երբ Դու հաստատեցիր Սուրբ Հաղորդության խորհուրդը
և սիրո անսահման օրինակ տվեցիր աշխարհին։
Այսօր հիշվում է այն գերազանց և կենարար Խորհուրդը,
երբ Դու վերջին ընթրիքի ընթացքում
հաստատեցիր Նոր ՈՒխտը Քո Արյամբ,
և հացն ու գինին դարձրեցիր
Քո ճշմարիտ Մարմինն ու Արյունը՝
Իբրև մասնակցություն և շոշափելի հպում Քո աստվածային կյանքին։
Տե՛ր Հիսուս,
Թող Քո Սուրբ Մարմինը
դառնա մեր հոգու կենսապարգև սնունդը,
և Քո թանկագին Արյունը՝
մեր կյանքի նորոգությունը։
Քեզ Փա՜ռք և անդադար փառք
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։

«Հոգու Կանչի» ՖԲ էջից
Դիտվել է՝ 2854

Մեկնաբանություններ