«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Երեք հիմնական ուժեր, որոնք առայսօր կառավարում են աշխարհը՝ ուժ, փող և հավատ

Երեք հիմնական ուժեր, որոնք առայսօր կառավարում են աշխարհը՝ ուժ, փող և հավատ
03.03.2026 | 19:11

Մարդկային բանականության ամենապարզ տեսակների ծագման ժամանակներից սկսած մարդիկ ապրել են իրենց ուժերից վեր ու անհասկանալի վտանգների ու ռիսկերի աշխարհում, որը նրանց մոտ ստեղծել է կայուն պատկերացումներ գերբնական չար և բարի ուժերի մասին, վախի ու հույսի մասին, որոնք էլ փոխանցվել են սերնդեսերունդ։

Պարզագույն հասարակությունների առաջանալու և դրանք շատ թե քիչ ռացիոնալ ձևերով կառավարելու պահանջարկի հետ միասին, ֆիզիկական ուժով օժտված իրավիճակի տերերը, մտավոր ուժ ունեցող իրենց քրմատիպ օգնականների միջոցով, հասկացան, որ գերբնական չար ու բարի ուժերի և դրանց հետ կապված մարդկանց վախի ու հույսի մասին պատկերացումները բիրտ ուժի հետ միասին կարող են նպատակային ձևով օգտագործվել մարդկանց հնազանդ պահելու և էֆեկտիվորեն շահագործելու համար։

Բավականին երկար ժամանակ տարերային ձևով այդ հնարավորությունը օգտագործելուց և կառավարման այդ պարզ պարադիգմի հնարավորությունները սպառելուց հետո կարիք զգացվեց ավելի կանոնակարգված ձևով օգտագործել դրանք արդեն շատ թե քիչ սոցիալական կյանքի փորձ ունեցող մարդկանց իրենց հավատալիքների միջոցով կառավարելու համար։

Այդ նպատակով առաջ մղվեցին ֆիզիկական ուժով կառավարողների քրմատիպ և մտավոր ուժով օժտված օգնականները, որոնք էլ մարդկանց տարերային հավատալիքների կանոնակարգման և կրոնական ուսմունքների հիմքերը դրեցին, որով նրանք որոշ իմաստով նաև գերակա դիրք ձեռք բերեցին իրավիճակի տերերի նկատմամբ ևս, քանի որ վախ ու հույս ունեն բոլորը։

Այդպես դրվեցին բազմաստվածության և, հետո էլ, միաստվածության ուսմունքների հիմքերը, որոնք մասնակցում են աշխարհի կառավարմանը առ այսօր։

Փողի հայտնագործման ու դրա լայն շրջանառության հետ կապված էլ եղան մարդիկ, որոնց մոտ փողը կուտակվեց, և որոնք առաջինը հասկացան, որ աշխատանքից ու թալանից բացի, փողն ինքը կարող է դառնալ փողի շատ լուրջ աղբյուր, և այսպես էլ առաջացան վաշխառուները, որոնք էլ, հասարակության զարգացման հետ միասին, սահուն կերպով դարձան բանկիրներ, և որոնք էլ դարձան շատ ավելի ազդեցիկ, քանի որ բոլորն են փող սիրում, ներառյալ իշխանություն ունեցողները, ինչպես նաև քրմերի հետնորդները։

Այդպես առաջացան այն երեք հիմնական ուժերը, որոնք առայսօր կառավարում են աշխարհը՝ ուժը, փողն ու հավատը, որոնք իրենց նպատակների համար լայնորեն օգտագործում են նաև մարդկանց՝ շատ բան չհասկանալու կարևոր հանգամանքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 179

Մեկնաբանություններ