ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար դեռ 10 տարի կա, և քաղաքական ճնշումների տակ հապճեպ որոշումներ կայացնել պետք չէ

Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար դեռ 10 տարի կա, և քաղաքական ճնշումների տակ հապճեպ որոշումներ կայացնել պետք չէ
18.08.2026 | 12:07

Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի և Անկարայի պահանջը երկար տարիների պատմություն ունի: Եթե նախկինում ադրբեջանցիք, միջազգային հարթակներում, «լացակումած առաջարկում» էին փակել Մեծամորի ԱԷԿ-ը, ապա հիմա այդ պահանջը ներկայացնում են ինքնավստահ ու հրամայաբար: Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջարկ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ:

Իսկ ինչպե՞ս է Ադրբեջանը լրացնելու էներգետիկ պակասորդը, երբ այն նույնիսկ իրեն չի բավարարում:

Դեռևս 2024-ին Ադրբեջանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր Ապշերոնում (Կասպից ծովի ափ) ատոմակայանի կառուցման մտադրության մասին: Այն չէր բացառել նաև Ալիևը: Հաշվի առնելով ամերիկյան հովանու տակ ԹՐԻՓՓ նախագծի՝ ոչ միայն տրանսպորտային, այլ նաև էներգառեսուրսների միջանցիկ տարանցման հավանականությունը, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը, էլեկտրաէներգիայի հարցում ևս, նպատակ ունի Հարավային Կովկասում ստանձնել առաջին ջութակի դերը: Իսկ Արևմուտքը փորձում է օգտագործել ՀՀ-ին՝ ՌԴ-ին Հարավային Կովկասի բոլոր ոլորտներից դուրս մղելու նպատակով:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԷԿ-ի փակման հարցը չի համապատասխանում Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը, որը նախատեսում է երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը մինչև 2036 թվականը և այդ ժամանակահատվածն օգտագործել նոր ատոմային մոդելի անցման համար։ Հայաստանում միշտ եղել է սկզբունքային որոշում՝ պահպանել ատոմային էներգետիկան որպես երկրի էներգետիկ անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը։

2026թ. ապրիլին ՌԴ կառավարությունը հայտարարել էր, որ «Ռոսատոմը» պատրաստ է ապահովել Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգումը մինչև 2036թ.՝ պայմանով, որ ռուսական ատոմային կորպորացիային բաժին կհասնի աշխատանքների 70%-ը։

Ավելի վաղ՝ 2026թ. փետրվարին, ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել էր Հայաստանի ատոմային էներգետիկայում ԱՄՆ հնարավոր ներդրումների մասին։ Ըստ այդմ՝ ստորագրվել է միջուկային ոլորտում համագործակցության համաձայնագիր, որը ճանապարհ է բացում ապագա ծրագրերի իրականացման համար։

Անկախ տեղի ունեցող ռեգիոնալ զարգացումներից, Հայաստանը պետք է պահպանի ատոմային էներգետիկան որպես երկրի անվտանգության հիմնական բաղադրիչներից մեկը: Իսկ նոր էներգաբլոկի ընտրության հարցում միանշանակ կողմնորոշվի դեպի տեխնոլոգիապես փորձարկված և անվտանգ շահագործված կայան ունեցող, վստահելի ու երկարաժամկետ գործընկերնկերություն:

Հատկապես, որ ըստ մասնագետների, դեռևս չկան փորձարկված և հաջողությամբ շահագործվող մոդուլային ատոմակայաններ: Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգ շահագործման համար դեռ 10 տարի կա, և քաղաքական ճնշումների տակ ընկած հապճեպ որոշումներ կայացնել պետք չէ:

Հայկական ԱԷԿ-ն իսկապես ունի կրիտիկական նշանակություն․ այն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ մեկ երրորդը։ Դրա աշխատանքը դադարեցնելը՝ առանց ժամանակին փոխարինող հզորություն ապահովելու, լուրջ ռիսկ կստեղծի էներգահամակարգի համար։ Հենց այդ պատճառով պետական ռազմավարությունը պետք է նախատեսի ոչ թե հրաժարվել ատոմային էներգետիկայից, այլ գործող հզորությունը փոխարինել նորով:

Հատկապես, որ ՄԱԳԱՏԷ-ն, խնդիրներ չի տեսնում Հայաստանի միջուկային էներգիայի անվտանգության ապահովման ծրագրերում:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ