-
18.02.2020|
12:32
Կյանքը համոզչորեն ցույց է տալիս՝ եթե ոչ գրանդ ակումբների, ապա մրցաշարային աղյուսակի միջնամասում կամ հետնամասում եղածների մեջ միշտ էլ կգտնվի մեկը, որը կարողացածի չափով կջանա այս աշխարհի «երևելիներին» ցույց տալ խեցգետինների ձմեռման վայրը։ Այս անգամ այս կերպ խիզախել է «Ամիենը» ու համարյա մոտ էր «Պարի Սեն Ժերմենին» խարակիրիի մղելուն։ Սակայն անցած հանգստյան օրերը միայն այս դիմակայությամբ չեն առանձնացել։ Սուր մրցակցություններ են գրանցվել ֆրանսիականի մեկ այլ դիմակայությունում, հանգուցային նշանակությամբ առճակատում է եղել սկուդետեում, ի դեմս «Ռեալ»-«Բետիս» մրցակցության՝ զարգացումների ընդհանուր տրամաբանությունից դուրս չի մնացել և լա լիգան։ Այժմ՝ առավել հանգամանալից։
-
16.02.2020|
14:32
Անգլիայի Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» երկու տարով զրկվել է եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից:
-
14.02.2020|
02:35
Հայտնի է, որ սպորտում ահռելի մեծության գումարներ են շրջանառվում: Ահա թե նաև ինչու են թիմերը շահագրգռված հաղթական մրցելույթներով, իսկ հաղթելու համար պարտադրված ես տիրապետելու ոլորտի մասին ու շուրջ ամբողջական տեղեկույթին: Սակայն ինքնին հասկանալի է, որ այն սկուտեղի վրա ոչ մեկն էլ չի մատուցի: Հետևաբար այդ ինֆորմացիան ունենալու համար, հարկ եղած դեպքում, պարտադրված ես դիմելու և ծայրահեղ քայլերի: Զորօրինակ… լրտեսության:
-
14.02.2020|
02:32
Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Ինտեր»-«Միլան» առաջին դիմակայությունում հաղթանակ են տոնել հյուրերը: Հանդիպման միակ գոլը խփել է Ֆաբիան Ռուիսը: Պատասխան խաղը կայանալու է մարտի 5-ին: Հիշեցնենք, որ տիտղոսի գործող տիրակալը Հռոմի «Լացիոն» է:
-
14.02.2020|
02:31
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների փայլուն մրցելույթով է Հռոմում ավարտվել Եվրոպայի առաջնությունը: Ընդհանուր հաշվարկով մերոնք նվաճել են չորս մեդալ, որից երկուսն ամենաբարձր հարգի է, երկուսը՝ բրոնզե:
-
13.02.2020|
14:06
Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը՝արծաթե մեդալակիրներ:
-
11.02.2020|
23:46
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի ըմբշամարտի առաջնության 1/8 եզրափակիչում 7:1 հաշվով առավելության հասավ թուրք Չենկ Իլդեմի նկատմամբ և դուրս եկավ Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:
-
11.02.2020|
04:08
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մինչև 50,8 կգ քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Դալլաքյանը, որը ներկայացնում է ՈՒկրաինան, վենեսուելացի Խոսբեր Պերեսի հետ մարտում պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
-
11.02.2020|
04:07
Goal.com-ի տեղեկացմամբ՝ Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ կատալոնական «Բարսելոնը» պետք է վերադառնա իր հայրենակից Նեյմարին գնելու տարբերակին։
-
11.02.2020|
04:05
Մարտ ամսին կանադական Մոնրեալ քաղաքում կմեկնարկի մեծահասակների գեղասահքի աշխարհի հերթական առաջնությունը։ Մարզչական խորհրդի ու երկրի ճյուղային ֆեդերացիայի որոշմամբ այդ ստուգատեսին Ռուսաստանի ընտրանին կներկայացնեն վերջերս ավարտված Եվրոպայի առաջնությանը մասնակցած մարզիկները, որոնց թվում է և մեր հայրենակից, 16-ամյա Արթուր Դանիելյանը, որը տիրացել էր աշխարհամասի արծաթե մեդալին։