Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Թշնամիներն անթաքույց` հրապարակային, ստիպում-հարկադրում են փոխել Մայր օրենքը

Թշնամիներն անթաքույց` հրապարակային, ստիպում-հարկադրում են փոխել Մայր օրենքը
12.05.2026 | 13:14

Մենք դարձել ենք 21-րդ դարի այն եզակի պետությունը, որին թշնամիներն անթաքույց` հրապարակային, ստիպում/հարկադրում են փոխել Մայր օրենքը։

Սահմանադրությունն այն եզակի փաստաթուղթն է, որը տվյալ ժողովրդի սեփական կամարտահայտման միջոցով ձևավորելով որոշում է, թե ինչպես, ինչ փոխհարաբերությունների միջոցով և ի՞նչ իրավաքաղաքական միջավայրում է ցանկանում ապրել։

Արտաքին պարտադրանքը, որն ուղեկցվում է պատերազմի սպառնալիքով արդեն ո՛չ թե ժողովրդի կամարտահայտման մասին է, այլ «ատրճանակը մարդու գլխին պահած» պարտադրելու` մահվան սպառնալիքով։

Նման իրավիճակում հանրաքվեն չի՛ կարող լինել իրավական և օրինական, այլ` կապիտուլյացիոն, ինչը անվավեր է հենց սկզբից։

Ինքնիշխանության մասին ինչքան բարձր են խոսում, այնքան լսվում է Էրդողանի ու Ալիևի աղաղակը` Սահմանադրություն փոխելու և իրենց ճաշակով սահմանադրական կարգ հաստատելու մասին։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2662

Մեկնաբանություններ