Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Փարատեք չկողմնորոշվածների անհանգստությունը

Փարատեք չկողմնորոշվածների անհանգստությունը
01.06.2026 | 18:30

Ընդդիմադիր երեք հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և ԲՀԿ-ն, պետք է հրապարակային խոստանան ՀՀ քաղաքացիներին, որ նրանք, աշխատելով ՔՊ-ի համար պետական համակարգերում, գերատեսչություններում, դիվանագիտականում, ԲՈՒՀ-երում, անգամ ոստիկանությունում, համայնքային ծառայողներին և շատ այլ ոլորտներում աշխատող մարդկանց,

որ իշխանափոխության դեպքում նրանք չեն ենթարկվի հալածանքների, աշխատանքից չեն զրկվի, չեն հետապնդվի:

ՍԱ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ Է:

Սա է այն չկողմնորոշվածների ու նաև սրան ընտրող մարդկանց մի շերտի անհանգստությունների պատճառը.

մարդիկ լարվածություն ունեն, որ ինչ-որ ձեռքբերումներ, բիզնեսներ, աշխատանք ունենալով, նոր իշխանության դեպքում դրանից կզրկվեն, դրա համար են նաև գնալու սրան ընտրեն:

Կխնդրեմ նաև տարածել:

Էս ա:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ