ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Արտա­խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րը սպա­սում են օ­պե­րա­տիվ շտա­բի կազ­մա­վոր­մա­նը

Արտա­խորհր­դա­րա­նա­կան ու­ժե­րը սպա­սում են օ­պե­րա­տիվ շտա­բի կազ­մա­վոր­մա­նը
20.10.2020 | 00:22

ՀՅԴ Հա­յաս­տա­նի ԳՄ ան­դամ ԱՐԾ­ՎԻԿ ՄԻ­ՆԱ­ՍՅԱ­ՆԸ վս­տա­հեց­նում է՝ մեկ տաս­նյա­կից ա­վե­լի կու­սակ­ցու­թյուն­նե­րի հայ­տա­րա­րու­թյա­նը՝ պա­տե­րազ­մա­կան այս ծանր օ­րե­րին օ­պե­րա­տիվ շտաբ ստեղ­ծե­լու և այդ մար­մի­նը ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու ի­րա­վա­սու­թյուն­նե­րով օժ­տե­լու ա­ռա­ջար­կով, սահ­մա­նադ­րա­կան է ու նա­խա­տես­վում է օ­րեն­քով. «Ռազ­մա­կան դրու­թյան ի­րա­վա­կան ռե­ժի­մի օ­րեն­քի 6-րդ հոդ­վա­ծի «Զ» են­թա­կետն ուղ­ղա­կիո­րեն նա­խա­տե­սում է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է ստեղ­ծել պե­տա­կան հա­տուկ մար­մին և սահ­մա­նել նրա լիա­զո­րու­թյուն­նե­րը: Այս մար­մի­նը որևէ պե­տա­կան կա­ռույ­ցի փո­խա­րի­նե­լու խն­դիր չու­նի: Այն պետք է ու­նե­նա կոնկ­րետ լիա­զո­րու­թյուն­ներ, ու, բնա­կա­նա­բար, պետք է գոր­ծի ըստ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի: Իսկ ստեղծ­ված վի­ճա­կը, ինչ­պես բնու­թագ­րել են թե՛ ՀՀ վար­չա­պե­տը, թե՛ Ար­ցա­խի նա­խա­գա­հը, օր­հա­սա­կան է։ Մար­մի­նը ձևա­վո­րե­լուց հե­տո անհ­րա­ժեշտ է հս­տակ դե­րա­բաշ­խում ի­րա­կա­նաց­նել, սահ­մա­նել գոր­ծա­ռույթ­ներն ու լիա­զո­րու­թյուն­նե­րը, որ­պես­զի բո­լոր այն ան­ձինք, ով­քեր անհ­րա­ժեշտ կա­րո­ղու­թյուն, փոր­ձա­ռու­թյուն ու կա­պեր ու­նեն, ար­դյու­նա­վետ օգ­տա­գործ­վեն երկ­րի հա­մար կարևո­րա­գույն այս շր­ջա­նում: ՈՒ­զում եմ կո­չով դի­մել բո­լոր նրանց, ում հա­մար պա­հը չա­փա­զանց կարևոր է. սթափ­վեք և գի­տակ­ցեք, որ սա ոչ թե իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյան, այլ եր­կի­րը պաշտ­պա­նե­լու, պե­տա­կա­նու­թյու­նը փր­կե­լու խն­դիր է»:


«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ՀՅԴ ԳՄ ներ­կա­յա­ցու­ցիչ ԻՇ­ԽԱՆ ՍԱ­ՂԱ­ԹԵ­ԼՅԱՆՆ էլ նշեց, որ դեռևս սպա­սում են կա­ռա­վա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան ար­ձա­գան­քին, ու մար­մինն ան­պայ­մա­նո­րեն կձևա­վոր­վի. «Հու­սով ենք՝ գոր­ծա­դի­րում հետևու­թյուն­ներ կա­նեն ու ըն­թացք կտան մեկ տաս­նյա­կից ա­վե­լի կու­սակ­ցու­թյուն­նե­րի ա­ռա­ջար­կին: Իսկ ե­թե կա­ռա­վա­րու­թյու­նը չար­ձա­գան­քի, քն­նար­կում­ներ կու­նե­նանք մնա­ցած ու­ժե­րի հետ, կհաս­կա­նանք՝ ինչ ենք ա­նում, ա­պա հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես կգանք: Այս պա­հին մնա­ցած ու­ժե­րի մա­սով ո­չինչ ա­սել չենք կա­րող, այդ ա­մե­նը քն­նար­կում­նե­րից հե­տո պարզ կլի­նի»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­Ն

Դիտվել է՝ 10543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ