ՀՀԿ լրատվական ծառայությունը հաղորդում է, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում «Ժառանգության» հետ կոալիցիա կազմելու առանձին հարց չի քննարկվելու, օրակարգում ներքաղաքական, ներկուսակցական և Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող հարցեր են:
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...