ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Հայաստանին ահրաժեշտ է «мир и покой», որը կարող է ապահովել միայն ռուսական բանակը»

«Հայաստանին ահրաժեշտ է «мир и покой», որը կարող է ապահովել միայն ռուսական բանակը»
05.11.2013 | 16:43

Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով, Հայաստանի ներկա քաղաքական կյանքը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որի արդյունքում աժեզրկվել են «իրենց ընդդիմադիր հայտարարած բոլոր ուժերը և վարկաբեկվել է իշխանությունը»: Նրա ձևակերպմամբ, երկու հակամարտող կողմերն էլ իրենցից ոչինչ չեն ներկայացնում, և այս «մղձավանջային իրավիճակում», «խորը ճգնաժամի պայմաններում» արտաքին մարտահրավերները էլ ավելի մեծ թափով են պրեսսինգի ենթարկում երկրի քաղաքական կյանքը: Իսկ այդ պայմաններում, ըստ բանախոսի, առաջնային խնդիրն այն է` թե ազգը կարո՞ղ է արտաքին և ներքին խնդիրները լուծելու համար նոր հայեցակարգեր ներկայացնել:

Անդրադառնալով արցախյան հիմնախնդիրներին և Մաքսային միությանն ընդգրկվելու հարցերին, բանախոսն ասաց, որ դրանք ամենաակտուալ հարցերն են այսօր: Գլխավոր մարքսիստի կարծիքով, ՄՄ-ին անդամագրվելը մեծ նշանակություն ունի Հայաստանի ապագայի համար. «Ամենակարևորը կապահովվի մեր ազգի ֆիզիկական և կենսաբանական անվտանգությունը: Եթե այսօր որոշ մարդիկ, ովքեր սիրում են «լակեյ լինել արևմուտքին», հորջորջում են թե ԵՄ-ը ավելի բարձր քաղաքակրթության աստիճան կարող է ապահովել մեզ համար, կարծում եմ դա ընդամենը բարբաջանքներ են, իլյուզիա: Եվրոպան երբեք մեր արտադրողական ուժերի զարգացման համար ոչինչ չի տալու, բացի, այսպես կոչված, օրենսդրական դաշտի գլոբալիզացիայից»,-նկատեց բանախոսը` ընդգծելով , որ մեզ առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն. «Ի՞նչ է պետք ՀՀ-ին` առաջին հերթին` խաղաղություն՝ «мир и покой», որը մեզ համար կարող է ապահովել ռուսական բանակը»,-ասաց Դ. Հակոբյանը: Ըստ նրա, ռուսական բանակի ներկայությունն Արցախում ոչ միայն կփակի պանթյուրքիզմի ճանապարհը, այլև մեր այսօրվա անվտանգության երաշխիքը կլինի: Նա ընդգծեց, որ Հայաստանին և Արցախին խաղաղություն է հարկավոր: Բացի այդ, ռուսական կապիտալը կաշխուժացնի նաև հայկական կապիտալը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ