ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ասում են...

Ասում են...
17.12.2020 | 23:43

...թե այս օ­րե­րին իշ­խա­նու­թ­յու­նը խո­շո­րա­ցույ­ցով ի­րեն սա­տա­րող ուժ է փնտ­րում և այս հա­մա­տեքս­տում սկ­սել է ակ­տի­վաց­նել նաև «Սաս­նա ծռե­րին», վեր­ջին­ներս էլ, հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թ­յուն­նե­րը խո­րաց­նե­լու հե­ռա­հար նպա­տա­կով, կր­կին հող են պա­րար­տաց­նում՝ այս ան­գամ թի­րա­խա­վո­րե­լով ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին։

Սա­կայն ա­մե­նա­զա­վեշ­տա­լին այն է, որ այս օ­րե­րին նրանք խո­սում են բռ­նու­թ­յուն թույլ չտա­լու մա­սին։ Եվ սա ա­սում է մի ուժ, որն ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թ­յուն ա­րեց ՊՊԾ գն­դում՝ դառ­նա­լով 3 ոս­տի­կա­նի սպա­նու­թ­յան պատ­ճառ։ Ա­սում են նաև՝ այս շր­ջա­նա­կի կող­մից հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թ­յուն­նե­րի ակ­տի­վա­ցու­մը ՌԴ-ում անն­կատ չի մնում, և, չնա­յած Փա­շի­ն­յա­նի՝ ար­տա­քուստ «կո­շիկ լի­զե­լու» ռու­սա­սի­րա­կան դրսևո­րում­նե­րին, նրա գնա­լու հար­ցը ռու­սա­կան վեր­նա­խա­վի հա­մար մե­կընդ­միշտ փակ­ված հարց է։

Դիտվել է՝ 364945

Մեկնաբանություններ