ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Պարտադրված «խաղաղություն»

Պարտադրված «խաղաղություն»
21.08.2025 | 15:12

Մինչ հայերիս գլխին պատիժ դարձածը ջանք ու եռանդ չի խնայում «համոզելու», որ իրեն ոչ թե պարտադրել են պայմանագրի տեքստը, այլ ինքը բանակցել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հստակ ասել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հեղինակն Ադրբեջանն է, և, դրա դրույթները մշակելիս, միշտ առաջին հերթին հաշվի է առնվել Բաքվի դիրքորոշումը։

Ինչքան էլ Նիկոլը փորձի համոզել, միևնույն է, փաստերը խոսուն են:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4717

Մեկնաբանություններ