Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Աղոթարան

Աղոթարան
17.09.2025 | 22:00
Սիրող և ողորմած Հայր,
Ահա նոր օր է բացվում իմ աչքերի առաջ,
իսկ հոգիս, Քո շնչով կենդանացած,
Արթնանում է երախտագիտությամբ։
Մի՛թող ծանրանամ անցողիկ ցավերից,
մի՛ թող սիրտս կաշկանդվի հին վերքերից։
Սրբի՛ր ինձ Քո քաղցր շնչով։
Տե՛ր, օրհնի՛ր իմ այս օրը,
և թող Քո լույսը ծագի իմ կյանքի վրա,
որ ես էլ լույս լինեմ նրանց համար,
ովքեր կհանդիպեն իմ ճամփին։
Ամե՛ն։
Դիտվել է՝ 3154

Մեկնաբանություններ