Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ասում են...

Ասում են...
08.08.2008 | 00:00

...թե Հյուսիսային պողոտայում նստացույցի նստած ընդդիմադիրները վերջերս հնարավորություն են ունեցել անմիջապես շփվել բարձրաստիճան պետական պաշտոնյաներ Արմեն Գևորգյանի, Հովիկ Աբրահամյանի և էլի մի երկուսի հետ, որոնց «տարոսիկներ» են նվիրել։ Այդ սովորությունը հայտնի է հարսանիքներից և «կամենում է», որ առաջիկա տարվա ընթացքում ստացողը ևս ամուսնանա։ Բայց տվյալ պարագայում «նվիրատվությունը» կատարել են քաղկալանավորների հարազատները։ Դե, ինքներդ էլ հասկացաք, թե ինչի հույսով։

Դիտվել է՝ 8556

Մեկնաբանություններ